Պեղումներ՝ Խանջյան գյուղի մոտ գտնվող նորահայտ ամրոցում
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մեկնարկել է ՀՀ Արմավիրի մարզի Խանջյան գյուղի մոտ գտնվող նորահայտ ամրոցի պեղման աշխատանքները, որն իրականացնում է հայ-գերմանական արշավախումբը (հայկական արշավախմբի ղեկավար Լ․Մկրտչյան, գերմանական արշավախմբի ղեկավար Ս․Առնոլդ)։
Ծառայությունից տեղեկացնում են, որ այժմ պեղման աշխատանքները կենտրոնացել են ամրոցի վերնամասում, որտեղ նշմարվում է քառանկյուն հիմքով կառույցի հիմքեր։
Գերմանացի գործընկերները դաշտային աշխատանքին կմիանան օգոստոսի 10-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան