Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09։15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 383.11 դրամ` օգոստոսի 7-ի համեմատ արժեզրկվելով 0․13 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 384 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 387․50 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 385 դրամ է, վաճառքը՝ 387.50-388 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 417.28 դրամ (արժեզրկվել է 0․69 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`426․50 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 422-423 դրամ է, վաճառքը՝ 426-427 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 3.86 դրամ, առքի ամենաբարձր գինը՝ 3․95, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4․05 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 3․90-3․93 դրամ, վաճառքը` 4․03-4․05 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան