Աղազարյան. Մարությանն անգույն է ու Ավինյանի համար լուրջ մրցակից չէ
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ռազմական գործողություններից անմիջապես հետո կուսակցությունից դուրս եկավ, մտածելով, որ ամեն ինչ կործանված է, նա փորձեց իր կաշին փրկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Անդրադառնալով Երևանի ավագանու նախորդ ընտրություններին, երբ Հայկ Մարությանը հասարակությանը սևերի և սպիտակների էր բաժանել, և հարցին՝ այժմ նրան իշխանականները դիտարկում են որպես սև՞, թե՞ սպիտակ, Աղազարյանը պատասխանել է. «Հայկ Մարությանը ոչ սև է, ոչ՝ սպիտակ, անգույն է»:
Հովիկ Աղազարյանի դիտարկմամբ՝ Մարությանը լուրջ մրցակից չէ. «Իր պահվածքը պատերազմի ավարտից հետո շատ բացասական տպավորություն է թողել ինչպես մեր կուսակցական ընկերների, այնպես էլ մեր համակիրների շրջանակներում: Հետևաբար նրա առաջադրումը որպես քաղաքապետի թեկնածու էլ ավելի կհամախմբի մեր կուսակցական գործընկերներին և համակիրներին, մի ուրիշ մակարդակով էլ կմոտիվացնի, և սա դրական ազդեցություն կունենա մեր ձայների աճման դինամիկայի վրա»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- «Առանց Հայկ Մարությանի էլ, կլոուները շատ են»
- Ովքե՞ր են Հայկ Մարությանի թիմի անդամները
- Հայկ Մարության. Մասնակցելու եմ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին