«Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի ծավալներն ավելացվում են
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում օգոստոսի 10-ին ստորագրվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման և ծավալների ավելացման փաստաթուղթը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, պայմանագիրը ստորագրել են Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար, գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին։
Պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհավորել է կողմերին պայմանագրի երկարաձգման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն հայ-իրանական բարեկամական հարաբերությունների լավագույն դրսևորումներից մեկն է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին