Գյումրիում կռունկավարը մահացել է աշխատանքի պահին
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 10-ին, ժամը 09։54-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում՝ Ֆուտբոլի ակադեմիայի մոտակայքում, վերամբարձ կռունկի կռունկավարի ինքնազգացողությունը խցիկում վատացել է։
ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի շինհրապարակում տեղադրված աշտարակային կռունկի (մոտ 30 մ) խցիկում Մ․ Կ․-ի (ծնված 1964 թ.) ինքնազգացողությունը վատացել է:
Փրկարարներն ավտոկռունկի օգնությամբ քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. շտապօգնության բժիշկները արձանագրել են Մ. Կ․-ի մահը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում