Էկվադորում նախագահի թեկնածուին սպանել են նախընտրական հանրահավաքից հետո
Էկվադորում սպանվել է նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոն։ Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Կիտոյում նախընտրական հանրահավաքից հետո, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
Քաղաքական գործչի մահը հաստատել է նրա ընկերը, Էկվադորի գործող նախագահ Գիլյերմո Լասոն։
Նշվում է նաև, որ կրակոցների հետևանքով վիրավորվել է ևս ութ մարդ նրանցից 7-ը հոսպիտալացվել են։
Դատախազությունից հայտնել են, որ հարձակման մեջ կասկածվողը մահացել է հրազենային վնասվածքներից։
Վերջին հարցումների համաձայն՝ Վիլյավիսենսիոն բավարար ձայներ չի հավաքել նախագահի պաշտոնի համար պայքարում հաղթելու համար։
Էկվադորում ընտրությունները նախատեսված են օգոստոսի 20-ին: