Իրանը ձեռք է բերել գերձայնային թևավոր հրթիռների նախագծման տեխնոլոգիա
Իրանի պաշտպանական արդյունաբերության մասնագետները ձեռք են բերել գերձայնային հրթիռի նախագծման տեխնոլոգիա, որը ներկայումս փորձարկման փուլում է, գրում է ParsToday-ը։
Գերձայնային թևավոր հրթիռը, որն իրականում իրանական թևավոր հրթիռների նոր սերունդն է և ներկայումս իր փորձարկումներն է անցնում, նոր փուլ կսկսի Իրանի պաշտպանական հզորության ոլորտում:
Այս տեխնոլոգիայի ձեռքբերումը կարևոր է այն առումով, որ այդպիսով իրանական թևավոր հրթիռների արագությունը էականորեն կբարձրանա, և այդ հրթիռներին դիմագրավելը չափազանց դժվար կլինի։
Ըստ Tasnim լրատվական գործակալության, մինչ այժմ իրանական թևավոր հրթիռներում կիրառվում էին հրթիռային շարժիչ՝ նախնական արագացում ապահովելու համար, իսկ հետո հայրենական արտադրության, «Թոլու» կոչվող տուրբոռեակտիվ շարժիչներ իրենց շարժման նավիգացիոն փուլի համար։
Նշվում է, որ ծովային թևավոր հրթիռներում Ռամջեթ շարժիչների օգտագործումը և գերձայնային թևավոր հրթիռների ձեռքբերումը կարևոր և նշանակալից հանգամանք են, քանի որ ցանկացած հակամարտության դեպքում դա շատ ավելի կարագացնի Իրանի Իսլամական Հանրապետության արձագանքման ուժը, իսկ մյուս կողմից հարձակվող ուժերից կխլեն արձագանքելու հնարավորությունը։
Գերձայնային թևավոր հրթիռների տեխնոլոգիայի ձեռքբերմամբ, Իրանը ձեռք է բերել նաև նոր սերնդի ռեակտիվ շարժիչներ, որոնք կոչվում են «ram jet»:
Քանի որ այս տեխնոլոգիան սաստիկ մեծացնում է արագությունը բոլոր տեսակի թռչող օբյեկտներում ու զենքերում, ինչպիսիք են տարատեսակ հրթիռները, անօդաչու թռչող սարքերը և հրետանային արկերը, ուստի ռազմական զենքերի մշակման գործում հատուկ ուշադրություն է դարձվել այս շարժիչներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան