Մոսկվայի և Սևաստոպոլի մերձակայքում ոչնչացրել են 13 ԱԹՍ
ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերն այս գիշեր կանխել են անօդաչու թռչող սարքերով Ռուսաստանի օբյեկտների վրա հարձակվելու Կիևի փորձը: Մասնվորապես, ոչնչացվել և ճնշվել է 13 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որոնք ուղևորվում էին Մոսկվայի և Սևաստոպոլի ուղղությամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ անօդաչուներով հարձակումներ իրականացնելու փորձերը կասեցվել են Կալուգայի և Մոսկվայի մարզերի, ինչպես նաև Սևաստոպոլ քաղաքի տարածքներում:
Մասնավորապես, ըստ ՊՆ-ի, երկու ԱԹՍ ոչնչացրել են Կալուգայի մարզի Մալոյարոսլավսկի և Մոսկվայի մարզի Օդինցովսկի շրջաններում, Սևւաստոպոլի մերձակայքում խոցվել են 2 անօդաչու թռչող սարք, ևս 9-ը ճնշվել են ՌՕՈՒ-ի կողմից, որոնք ընկել են Սև ծովը։
Գերատեսչությունից հայտնել են, որ տուժածներ և ավերածություններ չկան։