Հայտնվել ենք Ավստրիայի և Ալբանիայի հետ նույն խմբում․ Ռեքս Կալամյան
Կայացել է ԱԱ-2027 թ. առաջնության նախընտրական առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում մեկնաբանել է վիճակահանության արդյունքները:
«Մենք շատ ոգևորված ենք Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլին մասնակցելու համար։
Հայտնվել ենք Ավստրիայի և Ալբանիայի հետ նույն խմբում։ Նրանք բավականին ուժեղ մրցակիցներ են: Ավելի մանրամասն կուսումնասիրենք նրանց խաղը և ամեն ինչ կանենք հաջողության հասնելու համար։
Տարիներ շարունակ պատրաստվել ենք այս խաղերին, և սա մեր հնարավորությունն է ցույց տալու, թե որքան ենք զարգացել որպես թիմ և որպես երկիր։ Անհամբերությամբ սպասում ենք այդ դիմակայություններին:
Շնորհակալություն մեր երկրպագուներին և հովանավորներին աջակցության համար»,- Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ ասել է Ռեքս Կալամյանը։
Հիշեցնենք, որ 2027 թվականի նախընտրական առաջին փուլի հանդիպումները կմեկնարկեն 2024թ․ փետրվարից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան