Ստեփանակերտը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն
Չոր ու տոթ եղանակի հետևանքով Ստեփանակերտ քաղաքը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն: Այս մասին հայտնում է ԼՂ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի տնօրինությունը ու մանրամասնում՝ ընկերությունը ստիպված ջրամատակարարումն իրականացնում է արտիզան-պոմպերով:
Հոսանքի հովհարային անջատումների և վառելիքի բացակայության պատճառով արտիզան-պոմպերն աշխատում են կիսով չափ, հովհարային ռեժիմով:
Ընկերությունը խնդրում է բնակչությանը՝ ջրանջատումներից խուսափելու համար հնարավորինս խնայողաբար օգտագործել ջուրը և գիտակցաբար մոտենալ ջրի երբեմն անջատումներին:
Ընկերությունը հայցում է ջրօգտագործողների ներողամտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան