Հավատս կորել է, ոչ մի ակնկալիք էլ չունեմ. Երևանցիները՝ ավագանու ընտրությունների մասին
Սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները մեկնարկել են։ Դատելով ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքացիների հայտարարությունների՝ աշնան մեկնարկը թեժ է լինելու քաղաքական ուժերի համար։
Ի՞նչ ակնկալիքներ ունեն երևանցիները ընտրություններից ու դրա արդյունքներից։ Panorama.am-ը փորձեց հարցի պատասխանը ստանալ հարցման միջոցով։
«Ոչ մի լավ ակնկալիք։ Հիմա հավատս կորել է»,-ասաց քաղաքացիներից մեկը։
Հարցվողների մեծամասնությունը նշեց, որ որևէ մեծ ակնկալիք չունի այդ գործընթացից, սակայն հույս են հայտնում, որ գոնե արժանի թեկնածու լինի։
«Չգիտեմ, հույս ունեմ, որ նորմալ մարդ կգա։ Օրինակ, Կոմիտասի այգին նայեք, ինչ վիճակում է, արդեն երկու տարի է՝ էդ վիճակում է։ Ամեն անգամ ավելի վատ է, ինչ ծառեր որ տնկել են, ամբողջը չորացել է»,-ասաց մեկ այլ քաղաքացի։
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկ Թևանյանը վայր է դնում մանդատը
- Հայկ Մարության. Մասնակցելու եմ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին
- Թանդիլյանին մեղադրում են Ռոտենբերգին կրկնօրինակելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան