Ստորագրահավաք՝ ի աջակցություն Սերգեյ Սմբատյանի
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին աջակցու նպատակով ստեղծվել է supportsergeysmbatyan.am/ կայքը, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է միանալ դիրիժորի պաշտպանությանն ուղղված ստորագրահավաքին։
Այսպիսով Սերգեյ Սմբատյանի աջակիցները հնարավորություն ունեն իրենց ձայնը ևս բարձրացնելու և իրենց զորակցությունը հայտնելու դիրիժորին։
Կայքի «Նորություններ» բաժնում զետեղված են տեղեկություններ քննության ընթացքի, ստեղծված իրավիճակին առնչվող թեմաների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ մի շարք մշակութային գործիչներ, հայտնի մարզիկներ, բժիշկներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ արդեն միջնորդագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին` փոխել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքի հետ չկապված այլ միջոցով։
Տեղեկացնենք, որ հուլիսի 30-ին կալանավորվել են Իսրայելում և ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու միջնորդագրին միացել են նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչները
- Արամ Խաչատրյանի որդին՝ ի աջակցություն Սմբատյանների դիմել է Նիկոլ Փաշինյանին
- Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու միջնորդագրին միացել են նաև այլ արվեստագետներ
- Անվանի բժիշկները միջնորդել են գլխավոր դատախազին՝ վերանայել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը
- 12 մարզիկներ միջնորդել են գլխավոր դատախազին՝ վերանայել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը
- Մտավորականները միջնորդել են վերանայել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը
- Չեմ կարող լռել օրը ցերեկով տեղի ունեցող անարդարության վերաբերյալ․ Վլադիմիր Սպիվակովը՝ Սմբատյանների կալանավորման լուրի մասին
- Սիմֆոնիկ նվագախումբ. Հույս ունենք՝ մինչև քննության ավարտը Սերգեյ Սմբատյանին հնարավորություն կտրվի լինելու ազատության մեջ