Անդրանիկ Թևանյանը վայր է դնում մանդատը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը վայր է դնում ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը: Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Հարգելի՛ ընկերներ
Վայր եմ դնում ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատն ու մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Մայր Հայաստան» դաշինքը։
Մանդատից հրաժարվելը ոչ թե օրենսդրության պահանջ է, այլ քաղաքական որոշման արդյունք։ Ես ինձ պատգամավորական մանդատով չեմ ուզում ապահովագրել, ինքս ինձ հետդարձի ճանապարհ չեմ թողնում, քանզի ընտրողից ակնկալում եմ, որ ինքն էլ ի՛ր վճռականությունը կցուցաբերի։
Մանդատից հրաժարվելով՝ նաև շատ հստակ մեսիջ է հղվում հանրությանը, որ ավագանու մանդատի համար չէ պայքարը։
Մեր երկրի օրակարգն անվտանգությունն է, Հայաստանի ու Արցախի փրկությունը, իշխանափոխությունը։ Հենց այդ օրակարգով էլ մտնում ենք ընտրապայքար, որ փոխենք այս մղձավանջային իրականությունը։
Միացի՛ր, որ փոխենք»,- գրել է Անդրանիկ Թևանյանը։
Նշենք, որ Երևան քաղաքի ավագանու ընտրություններին «Մայր Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելու է Անդրանիկ Թևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը կգլխավորի Անդրանիկ Թևանյանը
- «Մայր Հայաստան» շարժումը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին․ Անդրանիկ Թևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները