«Ժողովուրդ». Ինչ գաղտնի որոշում է կայացրել Սերգեյ Ատոմյանը, որ Փաշինյանը հրահանգել է անմիջապես ազատել պաշտոնից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի հեռացումը թեև խոր արմատներ ուներ, բայց կոնկրետ նրա մի քայլը դարձել է ճակատագրական:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ իրավապահ համակարգը Ատոմյանին համարել է թույլ ղեկավար և ուշագրավ բացահայտումներ արել նրա ղեկավարման շրջանում: Նրա հեռացումը ձգձգվում էր, քանի որ դեռ հարմար կադր չունի Նիկոլ Փաշինյանը, բացի այդ, օգոստոսի 1-ին նա գաղտնի որոշում է կայացրել, ինչի պատճառով Փաշինյանի հրահանգով անմիջապես ազատվել է պաշտոնից:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 1-ին, երբ ԱԱԾ մեկուսարանից պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեղափոխել են Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Դավիթ Տոնոյանը խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մորը, հետո շարունակել ճանապարհը դեպի Ազգային ժողով: Տոնոյանին ուկեկցող ծառայողները կապ են հաստատել Սերգեյ Ատոմյանի հետ՝ թույլտվություն ստանալու համար: ՔԿՀ պետը թույլ է տվել, որ Տոնոյանը գնա տուն ու տեսակցի մորը՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա:
Բայց, ի վերջո, նախարարությունից, նաև ԱԺ ՊՆ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ջանքերով ինֆորմացիան հասել է կառավարության ղեկավարին, և Նիկոլ Փաշինյանը բարկացած հրահանգել է իր խմբակցության նախկին պատգամավոր Ատոմյանին հեռացնել ՔԿՀ ղեկավարի պաշտոնից:
Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Սերգեյ Ատոմյանից, ինչին ի պատասխան՝ վերջինս ասաց.
«Տեղեկությունները սուտ են։ Ինձ նման հարցով չեն դիմել. եթե դիմեն, ու որևէ բան օրենքի շրջանակներից դուրս է, որևէ քայլ չի կարող այս կողմ այն կողմ լինի, ում հետ ուզում է կապված լինի»։
Իսկ մեր աղբյուրները պնդում են պաշտոնանկության ներկայացված իրական պատճառը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները