ԿԸՀ առաջին դիմողը Խզմալյանի կուսակցությունն է
Երևանի ավագանու ընտրություններում առաջին առաջադրումը տեղի է ունեցել այսօր։ ԿԸՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Հովակիմյանը հայտնեց, մինչ ինքը հարցազրույց է տալիս, հանձնաժողովում առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերն է ներկայացնում Հայաստանի Եվրոպական կուսակցությունը։
Երևանի ավագանու ընտրություններում առաջին առաջադրումը Երևանի ավագանու հերթական ընտրության քվեարկությունը կանցկացվի 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 13-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 18-ը:
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 15-ը։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական պատգամավորը՝ քաղաքապետի թեկնածուին. Անվճար ոչինչ չի լինում
- Հայկ Մարության. Մասնակցելու եմ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին
- Թանդիլյանին մեղադրում են Ռոտենբերգին կրկնօրինակելու համար
- Մեկնարկում են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները
- «Փաստ».Ո՞ր կուսակցության ցուցակն է գլխավորելու Վիկտոր Մնացականյանը
- «Ժողովուրդ». Ռուբեն Հախվերդյանի թեկնածությունը փոխել են Կարեն Սարգսյանով
- «Հեռու քաղաքականությունից». Քաղաքացիների արձագանքը Ռուբեն Հախվերդյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու լուրին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան