ԱՀԿ-ն հայտարարել է COVID-19-ի նոր տարբերակի ակտիվ տարածման մասին
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի նոր ենթատեսակը՝ «Էրիս»-ը (EG.5.1), ակտիվորեն տարածվում է ամբողջ աշխարհում։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
«29-րդ համաճարակաբանական շաբաթվա ընթացքում (հուլիսի 17-ից 23-ը) EG.5-ի գլոբալ տարածվածությունը կազմել է 17,4 տոկոս: Սա նկատելի աճ է չորս շաբաթ առաջ (հունիսի 19-ից 25-ը) ներկայացված տվյալների համեմատ, երբ EG.5-ի համաշխարհային տարածվածությունը կազմել է 7,6 տոկոս»,- ասվում է փաստաթղթում։
Այսպիսով, ըստ ԱՀԿ-ի, «Էրիս»-ը կարող է գերիշխող դառնալ որոշ երկրներում կամ նույնիսկ ամբողջ աշխարհում։
ԱՀԿ-ն երկրներին խորհուրդ է տվել տեղեկատվություն տարածել EG-ի տարածման վերաբերյալ, ինչպես նաև հետազոտություններ անցկացնել COVID-19 հիվանդության ծանրության փոփոխությունների վերաբերյալ:
«Էրիս»-ով վարակվելու ախտանիշները նույնն են, ինչ նախորդ տարբերակների դեպքում, մասնավորապես՝ հազ, ջերմություն, կոկորդի ցավ և կրծքավանդակում սեղմվածության զգացում: