ԱՊՀ խաղեր. հայ ազատոճային ըմբիշները երեք բրոնզե մեդալ են նվաճել
Մինսկում ընթացող ԱՊՀ երկրորդ խաղերում օգոստոսի 9-ին մրցահարթակ են դուրս եկել ազատոճային ըմբիշները. Հայաստանը ներկայացնում էր 8 ըմբիշ։
61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը, 86 կգ քաշային Ազատ Կարապետյանը և 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը դարձել են խաղերի բրոնզե մեդալակիրներ՝ համապատասխանաբար հաղթելով վիետնամցի, ղրղըզ և տաջիկ մրցակիցներին, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Այսպիսով՝ Հայաստանի հավաքականն այս պահին նվաճել է 6 մեդալ, որից 5-ը նվաճել են հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները, իսկ մեկը` հրաձիգ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՊՀ խաղեր. Հայաստանի վոլեյբոլի տղաների ընտրանին առաջին հաղթանակն է գրանցել
- Սահակ Հովհաննիսյանը՝ ԱՊՀ Խաղերի չեմպիոն․ հաղթեց ադրբեջանցուն, իսկ եզրափակիչում՝ Մուսլիմ Իմադաևին
- Հայ մարզիկները մեկնել են Բելառուս՝ մասնակցելու ԱՊՀ 2-րդ խաղերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան