Պաշտոնից ազատված դատախազը դատի է տվել Աննա Վարդապետյանին
Աշխատանքից ազատված դատախազ Ապրես Գրիգորյանը դատի է տվել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Վարչական դատարան ներկայացրած հայցով նա պահանջում է վերացել դատախազի՝ 13.07.2023թ. որոշումը և 14.07.2023թ. 313-Ա հրամանը։
Դատարանը հայցադիմումը ստացել է երեկ՝ օգոստոսի 9-ին։ Այն մակագրվել է դատավոր Լուսինե Բոյաջյանին։
Նշենք, որ հրամանը վերաբերում է Ապրես Գրիգորյանին զբաղեցրած պաշտոնից հեռացնելուն։
Մամուլ գրել էր, որ գլխավոր դատախազությունը գաղտնալսման արդյունքում աշխատանքից ազատել է Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին և Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա