Աստղաթափը Բյուրականում
Օգոստոսի 11-ին 12-ին, 13-ին, ժ. 19։00-ից Բյուրականի աստղադիտարանում կարող եք ականատես դառնալ շատ գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի, ինչը շատերը նմանեցնում են աստղաթափի:
Բյուրականի աստղադիտարանից մանրամասնում են, որ պերսեիդները սպիտակ արագընթաց ասուպներ են, որոնք չնայած շատ փոքր չափերին՝ նկատելի հետքեր են թողնում երկնքում:
Այս օրերին աստղադիտարանի այցելուները կարող են մասնակցել՝
. Բաց երկնքի տակ դասախոսությանը,
. Գիշերային դիտումների,
. VIP այցելությանը դեպի Շմիդտի համակարգի 1 մետրանոց դիտակ,
.Օրվա կապակցությամբ Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի դռներն այցելուների համար բաց կլինեն ավելի երկար՝ մինչև ժամը 23։00։
Աստղազարդ երկնքի տակ դասախոսությունները կվարի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։