Լիբանանում Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ պայթուցիկ են նետել
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անհայտ անձինք «Մոլոտովի կոկտեյլի տեսքով» ռումբ են նետել Շվեդիայի դեսպանատան շենքի մուտքի մոտ» «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ոչ ոք չի տուժել, քանի որ այն չի պայթել։
«Դա Մոլոտովի կոկտեյլի տեսքով ռումբ էր, որը նետել են դեսպանատան գլխավոր մուտքի մոտ, սակայն այն չի պայթել։ Մեր մասնագետներն այն հեռացրել են դեպքի վայրից, և մենք բոլոր ջանքերը գործադրում ենք հանցագործներին հայտնաբերելու համար»,- հայտնել է Expressen թերթի աղբյուրը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին։
Ոստիկանությունը ենթադրում է, որ չհաջողված հարձակումը կարող է կապ ունենալ Շվեդիայում Ղուրանի այրման հետ։
Շվեդիայի ԱԳՆ-ն, իր հերթին, հայտարարել է, որ դեսպանատան աշխատակիցներն անվտանգ են, իսկ գերատեսչությունը մշտական կապի մեջ է նրանց հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է