ԿԲ-ն հայտնում է բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին
Օգոստոսի 10-ին՝ ժամը 16:00-ից մինչև սույն թվականի օգոստոսի 11-ի ժամը 18:00-ն տեխնիկական աշխատանքների կատարման նպատակով դադարեցվելու է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը:
Այս մասին հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից ու մանրամասնում, որ ռեեստրի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հասանելի չեն լինի Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը:
«Ներողություն ենք հայցում հնարավոր անհարմարությունների համար»,-նշում են ԿԲ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան