Հավայան կղզիներում հրդեհները ոչնչացրել են զբոսաշրջիկների շրջանում սիրված առողջարանային քաղաքը
Հավայան կղզիներում մոլեգնող անտառային հրդեհների զոհ է դարձել ավելի քան 30 մարդ, այրվել են բազմաթիվ բնակավայրեր, այդ թվում՝ զբոսաշրջիկների շրջանում սիրված Լահայնա քաղաքը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնում է «Hawaii News Now» պարբերականը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Նշվում է, որ Մաուի կղզում հրդհների հետևանքով զոհվել է 36 մարդ։ Բացի այդ, տուժել են տասնյակ մարդիկ, մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
«Հրդեհները նաև ոչնչացրել են քաղաքներ, այդ թվում՝ պատմական Լահայնա քաղաքը», - ասված է հրապարակման մեջ:
Մաուի և Մեծ կղզիներում անտառային հրդեհները սկսվել են չոր և շոգ եղանակի պատճառով և ուժգնանում են «Դորա» փոթորկի բերած ուժեղ քամիների պատճառով: Հրդեհի որոշ օջախներ հասնում են 400 հա տարածքի։ Որոշ շրջաններում հրդեհը մոտենում է բնակելի շենքերին։ Իշխանությունները ստիպված են փակել ճանապարհները, չի աշխատում նաև հասարակական տրանսպորտը։ Տեղի հարյուրավոր բնակիչներ էլ տարհանվել են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան