Ֆրանսիայում Հաշմանդամների տանը բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ Է զոհվել
Փրկարարները հայտնաբերել են ֆրանսիական Վինցենհայմ քաղաքի տներից մեկումը, որտեղ ապրում էին հաշմանդամություն ունեցող անձինք, բռնկված հրդեհի հետևանքով զոհված բոլոր 11 մարդկանց մարմիններ։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին։
«Բոլոր քաղաքացիները, որոնք գտնվել են առաջին հարկում, ողջ են մնացել: Նաև հինգ հոգու հաջողվել է դուրս գալ երկրորդ հարկից: Մնացած 11-ը զոհվել են»,- հեռուստաալիքի եթերում ասել է Կոլմարի փոխդատախազ Նատալի Կիլվասերը:
Նա հավելել է, որ դատախազությունը հարցաքննում է այն շենքի սեփականատիրոջը, որտեղ բռնկվել է հրդեհը։ Նրա խոսքով, հրդեհի առաջացման ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն հավանական վարկածը բուխարիում մխացող կրակն է։
Դեպքի վայր ժամանած Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին՝ տեղի ունեցածն անվանելով «սարսափելի դրամա»։ Նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես իր զորակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին։