Օրական քանի՞ քայլը կարող է օգտակար լինել առողջությանը. Գիտնականների ուսումնասիրության նոր արդյունքը
Երկար ժամանակ համարվում էր, որ օրական 10.000 քայլն այն կախարդական թիվն է, որն անհրաժեշտ է լավ մարզավիճակում և առողջ լինելու համար։
BBC-ի փոխանցմամբ, նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ 5000-ից էլ քիչ քայլն էլ կարող է բավարար լինել առողջության համար։
Վերլուծվել են ամբողջ աշխարհից 226,000 մարդու տվյալներ ու եկել եզրակացության, որ 4000 քայլը բավարար է վաղաժամ մահվան ռիսկը նվազեցնելու համար։
2300-ից մի փոքր ավելին բավական է սրտի և արյան անոթների աշխատանքը բարելավելու համար։
Հետազոտողները ասում են, որ որքան քայլեք, այնքան ավելի շատ օգուտ կտաք առողջությանը: 4000-ից ավելի յուրաքանչյուր 1000 քայլը նվազեցնում է վաղ մահանալու վտանգը 15%-ով։
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ անբավարար ֆիզիկական ակտիվությունը տարեկան 3,2 միլիոն մահվան պատճառ է հանդիսանում, նստակյացությունը մահվան՝ չորրորդ ամենատարածված պատճառն ամբողջ աշխարհում:
Հարակից հրապարակումներ`
- Մասնագետ. Նստակյաց աշխատանքը կարող է առաջացնել փորկապություն
- Նստակյաց ապրելակերպն արագ քայքայում է առողջությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան