Արման Խաչատրյան. Ադրբեջանի գործողությունները կտրուկ հակադրվում են այն ամենին, ինչին հասել է Եվրոպան
Ադրբեջանի գործողությունները կտրուկ հակադրվում են այն ամենին, ինչին հասել է Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ X-ի (նախկինում՝ Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։
«Ցավալի է, որ Եվրախորհրդի անդամ երկիրը կոպտորեն խախտում է ԵԽ կանոնադրությունը և դրա արժեքները։
Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից, հարգի ԼՂ ժողովրդի մարդու իրավունքները, վերացնի շրջափակումը»,-գրել է հայաստանցի դիվանագետը՝ տարածելով հումանիտար ապրանքներով լի կանգնած բեռնատարների լուսանկարները։
Azerbaijani actions stand in stark contrast with what #Europe achieved after WW2.
— Arman Khachatryan (@armkhach) August 10, 2023
Deplorable that the Council of Europe member state grossly violates @coe statute&its values. AZ should
- renounce use of force and coercion
- repect human rights of NK people
- lift the blockade. https://t.co/5jmG36f5CJ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին