Մեր իշխանությունները պիտի ....են. Քաղաքացիները՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին
«Միջազգային հանրությանը ոչ մի հորդոր չունեմ, իսկ Հայաստանի մեր իշխանությունները պիտի սատկեն։ Պետք է պատրաստվել պատերազմի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը՝ ի պատասխան այն հարցի, Արցախում թերսնվածության, նյարդային վիճակի հետևանքով գրեթե ամեն օր ուշագնացության դեպքեր են գրանցվում, ո՞րն է Ձեր կոչը Հայաստանի իշխանությանը, միջազգային հանրությանը, Հայաստանի բնակիչներին։
Հարցման մասնակիցները նշեցին, որ շատ են ցավում ստեղծված իրավիճակի համար, սակայն ոչինչ անել չեն կարող։
«Պետք է ճանապարհները բացվեն, բայց ո՞վ է մեզ լսում , թույլ ենք այնքան, որ ոչինչ չենք կարող անել, պիտի միասնական լինենք»,-ասաց նրանցից մեկը։
«Շրջափակումը շատ բացասական է մեր վրա անդրադառնում, շատ ծանր ենք տանում»,-հավելեց մեկ այլ քաղաքացի։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ծայրահեղ ծանր վիճակ է. մարդիկ զանգվածաբար ուշագնաց են լինում
- Արցախում բժշկի ցուցումով վիժումներն աճել են 4 անգամ, ուշագնացության դեպքերը 91%-ով․ ԱՀ ԱՆ
- Հերթական ուշագնացության դեպքն Արցախում