Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի
ԱՄՆ Հավայի նահանգում բնական հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են Մաուի շրջանի իշխանությունները:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր 36 զոհի մասին:
«Այսօր հաստատվել է Լահայնա քաղաքի շրջանում բռնկված հրդեհի հետևանքով ևս 17 մարդու մահը։ Այսպիսով, զոհերի թիվը հասել է 53-ի», - ասվում է հայտարարության մեջ։
Նահանգապետ Ջոշ Գրինը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ զոհերի վերջնական թիվը կարող է գերազանցել 60-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հավայան կղզիներում մոլեգնող անտառային հրդեհների զոհ է դարձել ավելի քան 30 մարդ, այրվել են բազմաթիվ բնակավայրեր, այդ թվում՝ զբոսաշրջիկների շրջանում սիրված պատմական Լահայնա քաղաքը։