Պաշտպանության նախարարն ու փոխնախարարները պարտադիր չէ, որ լինեն զինվորական․ Հրաչյա Սարգսյան
«Կարծում եմ՝ ունենք Զինված ուժեր, Շտաբի պետ, և զինվորականները զբաղվում են իրենց գործառույթներով, և համատեղ ամեն մեկս մեր ունեցած փորձով ներդրում ենք ունենում բանակում»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանն՝ արձագանքելով հարցին, թե ինքն ինչ կապ ունի բանակի հետ։
Նա նշեց, որ համաձայն ՀՀ օրենսդրության` պաշտպանության նախարարն ու փոխնախարարները պարտադիր չէ, որ լինեն զինվորական։
Հրաչյա Սարգսյանը նաև ասաց, որ Սուրեն Պապիկյանի առաջարկով է Նիկոլ Փաշինյանն իրեն նշանակել փոխնախարար:
Հարցին, թե ՊՆ-ում կոնկրետ որ ոլորտն է ինքը համակարգում, փոխնախարարը չցանկացավ նշել՝ հավելելով, թե դրան հետո կանդրադառնա:
Հրաչյա Սարգսյանն ասաց, որ ՊՆ-ում աշխատանքն ընդհանրապես խորթ չի իր համար, քանի որ այստեղ ևս կառավարման հմտություններ է պահանջում։
Հարցին՝ իր պատկերացմամբ ինչպիսի՞ն պետք է լինի հայկական բանակը երկու տարի անց, ՊՆ նորանշանակ փոխնախարարը պատասխանեց․ «Նախ պետք է բարձրացնենք բանակի մարտունակությունը։ Այն պրոցեսները, որ բանակի կառավարում է տեղի ունենում, պետք է այդ պրոցեսների արդյունավետությունը բարձրացնենք, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակներին»:
Մանրամասները՝ տեսանյութում։