Մեծ Բրիտանիան աջակցություն է ցուցաբերելու Թուրքիայի «Գերազանցության կենտրոնին»
Թուրքիան և Մեծ Բրիտանիան համագործակցում են միգրացիայի ոլորտում, ակայն թուրքական աղբյուրների համաձայն՝ համագործակցության շրջանակներում չի քննարկվելու Մեծ Բրիտանիայից գաղթականների մուտքը Թուրքիա: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Նշվում է, որ այս համատեքստում երկու երկրները փոխանակվում են իրավապահ մարմինների հետախուզական տվյալներով ևս:
Իսկ Մեծ Բրիտանիան աջակցություն է ցուցաբերելու Թուրքիայի «Գերազանցության կենտրոնին», որը ստեղծվելու է ոստիկանության գլխավոր վարչության ներքո և օգնելու է Թուրքիային անկանոն միգրացիայի դեմ պայքարում:
Տեկեղացվում է նաև, որ Մեծ Բրիտանիան G-20-ի շրջանակներում գաղթականների հարցը քննարկելու է G-7-ի գալիք նստաշրջանին: