Արցախից Հայաստան տեղափոխված Ռուբեն անունով առյուծը վերադառնում է հայրենիք
2022 թ-ի դեկտեմբերի 4-ին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Արցախի Մարտակերտի շրջանի նախկին կենդանաբանական այգու տարածքից փրկել և Հայաստան է տեղափոխել Ռուբեն անունով առյուծին։ Հիմնադրամից հայտնում են, որ իր կյանքի ողջ ընթացքում առյուծը երբեք չի շփվել իր ցեղակիցների հետ։
«Այսօր նշելով առյուծների համաշխարհային օրը՝ ուրախ ենք տեղեկացնելու, որ նա վերադառնում է իր հայրենիք՝ Հարավային Աֆրիկա, միանալու իր տեսակի առանձնյակներին, որտեղ անցկացնելու է իր կյանքի մյուս մասը։
Առաջին անգամ, նրա մռնչյունները արձագանք կստանան հարազատ միջավայրում։ Սա կարևոր և նշանակալի իրադարձություն է։
Մեր շնորհակալությունն ենք հայտնում Animal Defenders International-ին այս միջոցառման մասնակիցը լինելու և առյուծին իր բնական միջավայր ապահով վերադարձը կազմակերպելու համար»,- հայտնում են FPWC-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին