Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանի կեղծ լուսանկարներ է տարածում․ ՀՀ ՄԻՊ գրասենյակ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ իբր Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի՝ ղարաբաղյան առաջին պատերազմի շրջանի լուսանկարում իրականում բոլորովին այլ մարդ է պատկերված: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։
«Նշված լուսանկարը, ինչպես և ադրբեջանական մեդիատարածքում տարածվող շատ այլ լուսանկարներ, հավաքագրվել և վերլուծվել են մեր կողմից։ Բնական է, որ այս լուսանկարով էլ Ադրբեջանը ապատեղեկատվություն էր տարածում, դրանում պատկերված է մեկ այլ անձ, ոչ թե Վագիֆ Խաչատրյանը», - նշել է Եղոյանը։
Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանը, որը ձերբակալվել էր Լաչինի միջանցքում ԿԽՄԿ աշխատակիցների կողմից Հայաստան տեղափոխման ժամանակ, 2013 թվականից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ՝ 1991 թվականին իբր կատարված ռազմական հանցագործությունների մեղադրանքով: Այն ժամանակ Հայաստանի օմբուդսմենը հայտարարել էր, որ Խաչատրյանը երբեք հետախուզման մեջ չի եղել։
Տեղեկությունը, ըստ Եղոյանի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստուգվել է բոլոր գործընկերների միջոցով, նման պնդումների համար որևէ հիմք չկա: Նա նշում է, որ ադրբեջանցի սահմանապահների կողմից իրականացված գործողությունների համար բացարձակապես իրավական հիմք չի եղել: Խաչատրյանը գտնվում է միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո, նա տեղափոխվում էր Հայաստան՝ բուժում ստանալու համար։
Խաչատրյանի առևանգման հետ կապված մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մի շարք քննարկումներ է ունեցել միջազգային գործընկերների, տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորը ԿԽՄԿ ղեկավարից հետաքրքրվել է Վագիֆ Խաչատրյանին գործով մանրամասներից
- «Կոմերսանտ»-ը Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը նախորդած իրադարձություններն է ներկայացրել
- ՄԻԵԴ-ի սահմանած վերջնաժամկետը լրանում է. Վագիֆ Խաչատրյանի դուստրը տեղեկությունների է սպասում հոր մասին
- Սիրանուշ Սահակյան. Արդարացի գործընթացներ չենք կարող ակնկալել Վագիֆ Խաչատրյանի հարցում
- ՄԻՊ. Տելեգրամ ալիքներում ադրբեջանցիների կողմից թիրախավորվել են Վագիֆ Խաչատրյանի հարազատները, այդ թվում՝ անչափահաս
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան