Մինչև օգոստոսի 16-ը կանխատեսվում է +40․․․+42 աստիճան տաքություն
Օգոստոսի 11-16-ին՝ ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից հայտնում են, որ օգոստոսի 11-16-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ օգոստոսի 12-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-3մ/վ, օգոստոսի 12-15-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, այնուհետև՝ էապես չի փոխվի։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հարակից հրապարակումներ`
- +40...+42 աստիճան․ Հայաստանի որ բնակավայրում է դիտվել ամենաբարձր ջերմաստիճանը
- ԱՆ հիշեցնում է շոգից պաշտպանվելու միջոցների մասին
- Շոգը, ջրազրկման վտանգն ու «Վեոլիա Ջուր»-ի փնթի աշխատանքը
- Շատ ջուր խմել, խուսափել ճարպոտ սնունդից․ շոգին դիմակայելու խորհուրդներ՝ մասնագետից