Բա որ Փաշինյանի կոչից պատերազմ սկսվի
Փաշինյանը ինչ-որ նոր շարժման հեղինակ է, որ կարելի է անվանել սյուռուտոպիա։ Ասում է՝ բաքվին կոչ ենք անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելու քայլերից։ Ինքը մեծատառով է ասում իհարկե։
Նկատեք՝ ամեն երկու բառը փախուստ է իրականությունից, որն ինքն էլ ապականել է։
ա/ բաքվին կոչ ենք անում – առավոտյան արթնացել է Եվրոպայում երևի. Դու ուր, կոչ անելն ուր, այն էլ՝ բաքվին, որի կամակատարն ես
բ/ ձեռնպահ մնալ – ինչ է նշանակում՝ ձեռնապահ մնալ, եթե բաքուն քո հնարած խաղաղության երկրորդ կողմն է. Իբր։
Այսինքն՝ փաշինյանյան խաղաղությունն այնպիսի բան է, որ պիտի իրականացնի ինքը, եթե բաքուն չեզո՞ք մնա։ Էլ սուտ խաղաղության հնարովի լինլու խոստովանանքը ոնց է լինում։
գ/ խաղաղություն հաստատելու – տես վերևի կետը
դ/ պատմական հնարավորություն – օ, այո, նիկոլի երազանքը՝ թեկուզ զրոյական սեփական անիրականալի կետից սկսելով, թեկուզ սերունդ զոհելով, թեկուզ մարդության տաճարներն այրելով...՝ միայն թե մի կերպ մնա պատմության մեջ
ե/ զրոյացնելու քայլերից – այսինքն՝ այս ինչ կա, նիկոլի խաղաղությունն է, հնարավոր է՝ խաղաղության պիկը, իսկ բաքուն զրոյացնում է այն։ Սա՞ է խաղաղությունը, անգամ փալանը՞ բաքուն չի հանելու։
Ու սոցիալական կայքերում սյուռուտոպիայի հավատավորները չե՞ն գրելու՝ վայ, կոչ մի արեք, բա որ պատերազմ սկսվի։ Դե մի-երկու հեռախոս տվեք, թող պարեն ու ծափ տան կոչին։
Ա.Ո.
Հարակից հրապարակումներ`
- Բաքվին կոչ ենք անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելու քայլերից. Փաշինյան
- Դավաճան-ը որպես արժեքների մաքրության նշան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան