Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրներն ուզում են առևտրի արտոնյալ ռեժիմ ունենալ ԵԱՏՄ-ում
Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրները հետաքրքրված են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ առևտրի արտոնյալ ռեժիմով: «Ռիա Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին:
«ԵԱՏՄ-ի հետ առևտրի արտոնյալ ռեժիմի հաստատման հարցում շահագրգռվածություն իսկապես արտահայտում են շատ կառուցողական տրամադրված պետություններ, ինչպես նաև Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի միավորումներ», - ասել է նա գործակալությանը տված հարցազրույցում:
Դմիտրի Բիրիչևսկին հայտնլ է․ որ ԵԱՏՄ անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ուսումնասիրում են նման հայտերը տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից։
«Համապատասխան նախաձեռնությունների մշակումը դեռ չի ավարտվել։ Ներկայումս առևտրի ազատականացման շուրջ պաշտոնական բանակցություններ են ընթանում Եգիպտոսի, ԱՄԷ-ի և Ինդոնեզիայի հետ», - հավելել է դիվանագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին