Իլյա Պրուսիկինի երևանյան համերգի չեղարկման համար ստորագրել է ավելի քան 2000 հազար մարդ
Փաստաբան, «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը գրում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք չեղարկվել է սրբապիղծ Իլյա Պրուսիկինի համերգը։
1257 անձի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիմնական նպատակն էր չեղարկել այդ սրբապղծի համերգը։
Այս մեկ օրվա ընթացքում հաղորդմանը միացել է ևս 827 հայրենակից (ընդհանուր` 2078 քաղաքացի)։ Մեր հայրենակիցների լրացուցիչ դիմումներն այլևս չենք ուղարկի գլխավոր դատախազություն, քանի որ հիմնական խնդիրը կատարված է։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր սրտացավ հայրենակիցներին, որովհետև այս ամենը հաջողվեց միայն բոլորիդ միասնական ջանքերի շնորհիվ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան