Իրանցին Հայաստան է անցկացրել մոտ 2 կգ մարիխուանա
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և Շնագիտական կենտրոն-բաժնի աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի քաղաքացի Մ․Մ․-ի կողմից շահագործվող ավտոբուսը:
Տրանսպորտային միջոցի զննության արդյունքում, ավտոբուսի խցիկից հայտնաբերվել է 2 մետաղյա էլեկտրական պոմպ, որոնց նկատմամբ Շնագիտական կենտրոնի շների կողմից նկատվել է թմրանյութ հայտնաբերելու վարքագիծ: Նշված պոմպերի միջից մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել են մետաղյա գլանաձև տարաներ, որոնց վրա սոսնձված են եղել մետաղյա փականներ։ Նշված մետաղական գլանաձև տարաները բացելուց հետո պարզվել է, որ գլանակներից յուրաքանչյուրում առկա է թափանցիկ պոլիէթիլենային թաղանթներով 5 փաթեթ: Դրանք լցված են եղել «մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող դեղնականաչավուն զանգվածով։ Նշված մետաղական գլանաձև տարաների մեջ առկա զանգվածների քաշը կազմել է 1820 գրամ։
Տվյալ պահին պարզ չի եղել նշված մարիխուանա տեսակի թմրամիջոցի իրական հասցեատերը, ուստի որոշվել է իրականացնել համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Գլանակներում տեղադրվել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ և կազմակերպվել է դրանց տեղափոխումը Երևան։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում, փոխարինված զանգվածներով մետաղյա էլեկտրական պոմպերը ստանալուց անմիջապես հետո, թմրանյութերի մաքսանենգություն կատարելու մեջ անմիջական ծագած հիմնավոր կասկածով Երևանի Տիգրան Մեծ պողոտայից ձերբակալվել և ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի Ս․Կ-ն: Վերջինս տեղափոխվել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գլխավոր վարչություն։
Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է ՀՀ քննչական կոմիտե: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան