Ովքե՞ր են ընդգրկված ԿԸՀ դիմած երեք ուժերի ցուցակներում
Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը՝ ՔՊ-ն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Երևանի ավագանու ընտրություններում առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված են՝
1. Ավինյան Տիգրան
2. Փամբուխչյան Արմեն
3. Վարդանյան Նուարդ
4. Հովհաննիսյան Լևոն
5. Գրիգորյան Սուրեն
6. Խաչատրյան Մարգարիտ
7. Գալջյան Արմեն
8. Իսպիրյան Արթուր
9. Քերոբյան Դիանա
10. Հայրապետյան Վահագն
Նշենք, որ այս պահին ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել ևս երկու քաղաքական ուժ՝ Եվրոպական կուսակցությունը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ցուցակի առաջին տասնյակում ընգրկված են
1. Սուրեն Պետրոսյան
2. Մարինե Մալխասյան
3. Վահե Թորոսյան
4. Արտակ Աբրահամյան
5. Հասմիկ Գաբրիելյան
6. Կամո Շահնազայան
7. Ցոլակ Սարգսյան
8. Արա Տիգրանյան
9. Մերի Մովսիսյան
10. Արթուր Մանուկյան։
Հայաստանի Եվրոպական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Տիգրան Խզմալյանը։ Առաջին տասնյակում ընդգրկված են
2. Արամ Գևորգյան
3. Գեղեցիկ Նազարյան
4. Հովհաննես Ազոյան
5. Լևոն Հունանյան
6. Անահիտ Մկրտչյան
7. Արսեն Զաքարյան
8. Ռուբեն Շուխյան
9. Մարիամ Մինասյան
10. Զոհրաբ Մենեդյան։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հերթական ընտրության քվեարկությունը կանցկացվի 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 13-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 18-ը:
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 15-ը։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ առաջին դիմողը Խզմալյանի կուսակցությունն է
- Մեկնարկում են Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին