Պատգամավորը ԿԽՄԿ ղեկավարից հետաքրքրվել է Վագիֆ Խաչատրյանին գործով մանրամասներից
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին և հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
«Հանդիպման ընթացքում Ռուստամ Բաքոյանն ընդգծել է, որ վերջին շրջանում մեր երկրի ու ժողովրդի համար բարդ ժամանակներ են եւ կարեւորել ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը մի շարք խնդիրների լուծման հարցում: Հանձնաժողովի նախագահի տեղակալը բարձրաձայնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող Լեռնային Ղարաբաղի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի կողմից առեւանգման դեպքին, հետաքրքրվել նրան Հայաստան տեղափոխելու գործընթացի մանրամասներով՝ այս հարցում ակնկալելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությունը:
Թիերի Ռիբոն պարզաբանել է ԿԽՄԿ-ի աշխատանքը եւ ընթացակարգերը` պահվող անձանց տեսակցելու եւ նրանց ու նրանց ընտանիքների միջեւ կապի պահպանման առնչությամբ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում այս փուլում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության առանձնահատկություններին եւ մարդասիրական խնդիրներին»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան