«Կոմերսանտ»-ը Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը նախորդած իրադարձություններն է ներկայացրել
«Արցախն ընդդեմ Ղարաբաղի» խորագրի ներքո «Կոմերսանտ»-ը ծավալուն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ պահելու խնդրին, դրա ընթացքում հնչած հայտարարություններին ու տեղի ունեցած բանակցություններին։
«Ղարաբաղյան ճգնաժամը տարածվում է աշխարհով մեկ»,-գրում է պարբերականը։
Ըստ աղբյուրի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է տաբերակ, որին սկզբում համաձայնել են թե ադրբջանական, թե ղարաբաղյան կողմը։
Ըստ այդմ, սկզբում բացվում է Աղդամի ճանապարհը և դրանով բերվում են անհրաժեշտ ապրանքներ։ Դրանից մեկ օր անց, ըստ Մոսկվայի առաջարկի, սկսում է երթևեկությունը Լաչինի միջանցքով։ Այս տարբերակի իրագործման համար բարձր պատրաստվածություն է եղել։
Ըստ աղբյուրի, Ստեփանակերտը սակայն փոխել է պայմանը՝ պահանջելով Լաչինի միջանցքը բացել ոչ թե 24 ժամ հետ, այլ անմիջապես։
«Հետո ԼՂՀ-ն հայտարարել է, որ ադրբեջանական ծագման ապրանքները չպետք է առաքվեն Աղդամով։ Ապա տեղի ունեցավ Վագիֆ Խաչատրյանի սկանդալը, ում անհապաղ ազատումն են պահանջում ԼՂՀ իշխանությունները։ Ի վերջո, փոխզիջում չստացվեց»,-գրում է «Կոմերսանտ»-ը։
Արցախում ակնկալում են, որ Բաքվի վրա միջազգային ճնշումը կուժեղանա։
«Ակնկալում ենք, որ միջազգային կառույցները և պետությունների ղեկավարները խոսքից գործի կանցնեն՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի և նրա ժողովրդի դեմ իրականացված միջազգային հանցագործություններին»,- ասել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանը։
Ացբյուրն ամփոփելով գրում է. «Իրականությունն այն է, որ տարածաշրջանում ազդեցության համար միմյանց հետ մրցող խաղացողներից և ոչ մեկը պատրաստ չէ դուրս գալ Ադրբեջանի վրա բանավոր ազդեցության սահմաններից: Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ը զգույշ են, որպեսզի չվախենան Բաքվի և Երևանի միջև պոտենցիալ խաղաղ համաձայնագրից՝ միաժամանակ մրցելով հիմնական խաղաղարար դառնալու իրավունքի համար»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ի սահմանած վերջնաժամկետը լրանում է. Վագիֆ Խաչատրյանի դուստրը տեղեկությունների է սպասում հոր մասին
- Տիգրան Պետրոսյան. Կարմիր խաչի Աղդամով մուտքն Արցախ միայն մեկ դեպքում ենք կարող ընդունել
- «Սոված կմեռնենք, Աղդամից հաց չենք վերցնի». Արցախցի բազմազավակ ընտանիքի հայր
- Սիրանուշ Սահակյան. Արդարացի գործընթացներ չենք կարող ակնկալել Վագիֆ Խաչատրյանի հարցում
- ՄԻՊ. Տելեգրամ ալիքներում ադրբեջանցիների կողմից թիրախավորվել են Վագիֆ Խաչատրյանի հարազատները, այդ թվում՝ անչափահաս
- ՄԻԵԴ-ն Ադրբեջանին 8 օր է տվել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար
- Թաթոյան.Ադրբեջանական կողմը, նախապես տեղեկացված լինելով և Վագիֆ Խաչատրյանին առևանգելու ակնհայտ մտադրությամբ, նրան խաբեությամբ է բերել իրենց մոտ
- Աբրահամյան. Աղդամով Ստեփանակերտ բեռների տեղափոխումը Ադրբեջանի համար դիտվում է Արցախի անկման միջոց
- «Փաստ». Սամվել Բաբայանը մարդկանց փորձում է համոզել, որ «Աղդամով հումանիտար միջանցք տալու առաջարկը «վատ տարբերակ չէ»