Ղազարյան. Կարգազանցություն և դերասանություն ամեն ինչում
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգաև Ղազարյանը, անդրադառնալով Տիգրան ԱՎինյանի մասնակցությամբ քաղաքապետարանի հրապարակած տեսանյութին, գրում է.
«Հետաքրքիր է իմանալ ամեն ինչում ապօրինությունների անող այս ենթադրյալ հանցագործը «D» կարգի վարորդական իրավունքի վկայական ունի՞, թե ոչ։ Ո՞վ է սրան թույլ տվել վարելու հանրային տրանսպորտ հանդիսացող միկրոավտոբուս: Ո՞ր տրանսպորտային ընկերությունում է սա հրամանագրված որպես վարորդ։ Ո՞ղջ է, թե մեռած այն ճանապարհային տեսուչը, ով կանացի գեղեցիկ ձեռագրով 10.000 դրամի տուգանքի արձանագրություն էր կազմել Աննա Հակոբյանի կողմից կառավարական ամառանոցում իր դստերը մեքենա վարել սովորեցնելու համար»։
Նշենք, որ այսօր Ավինյանը հայտնել էր.
«Այսօրվանից սկսած՝ երևանյան երթուղիներում չեն լինի գազելներ։.Այս կարևոր փոփոխության խորհրդանշական վերջնակետը թիվ 70 երթուղին էր, որի վերջին գազելը որոշեցի անձամբ ճանապարհել»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա