«Ես տեսել եմ Մաեստրո Սմբատյանի անսահման նվիրումը Հայաստանին, հայկական մշակույթին, մարդկանց ու դասական երաժշտությանը». Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի
Ի պաշտպանություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի՝ Նիկոլ Փաշինյանին է դիմել աշխարհահռչակ բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։
«Ես Սերգեյ Սմբատյանի հետ աշխատել եմ 2010 թվականից, և շնորհիվ իմ շատ սիրելի Մաեստրոյի՝ Հայաստանը ինձ համար դարձել է երկրորդ տուն։
Ես և հայ հանդիսատեսը շատ ներդաշնակ ենք։ Մենք խոսում ենք նույն լեզվով՝ երաժշտության լեզվով՝ կատարելապես հասկանալով միմյանց։ Ես միշտ պետք է շնորհակալ լինեմ Մաեստրո Սմբատյանին՝ ինձ համար Հայաստանը, հայկական մշակույթը, հայերին բացահայտելու հնարավորության համար։
Հարգելի պարոն վարչապետ, ես տեսել եմ Մաեստրո Սմբատյանի անսահման նվիրումը Հայաստանին, հայկական մշակույթին, մարդկանց ու դասական երաժշտությանը։
Ես իմ սրտում ու հոգում մեծ դատարկություն եմ զգում, երբ մտածում եմ, որ Մաեստրոն չի կարող կյանքի կոչել իր գրանդիոզ ծրագրերը դասական երաժշտության ոլորտում։
Ես դիմում եմ Ձեզ կայացված որոշումը վերանայելու և մեր Մաեստրոյին աշխարհին ու մեզ բոլորիս վերադարձնելու խնդրանքով»,- ասված է Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի դիմումում։
Հ.Գ.- Ծանուցում. Հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ չի թարսվել իշխանությունների հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու մասին որոշում է կայացվել
- Միխայիլ Շվիդկոյ. Արմեն Սմբատյանին ազատազրկելը երկրի հեղինակության համար լուրջ ռիսկեր է պարունակում միջազգային իրավունքի տեսակետից
- Ստորագրահավաք՝ ի աջակցություն Սերգեյ Սմբատյանի
- Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու միջնորդագրին միացել են նաև ՏՏ ոլորտի ներկայացուցիչները
- Արամ Խաչատրյանի որդին՝ ի աջակցություն Սմբատյանների դիմել է Նիկոլ Փաշինյանին
- Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու միջնորդագրին միացել են նաև այլ արվեստագետներ
- Անվանի բժիշկները միջնորդել են գլխավոր դատախազին՝ վերանայել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը
- 12 մարզիկներ միջնորդել են գլխավոր դատախազին՝ վերանայել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան