Ձերբակալվել է Երևան քաղաքի Մերգելյան պուրակում կատարված սպանության համար կասկածվող անձը
2023 թվականի օգոստոսի 10-ին, ուշ երեկոյան, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մերգելյան պուրակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում տղամարդ է վիրավորվել, ով օգնության կարիք ունի կամ մահացել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«2023թ․ օգոստոսի 11-ին, ժամը 00:28-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել 1986թ․ ծնված Արմեն Հակոբյանի դին՝ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով։
Հաղորդման առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նույն օրը սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով դեպքի վայրից ձերբակալվել է 1998թ․ ծնված Դ․ Գ․-ն։
Վերջինս հայտնել է, որ վիճաբանության ընթացքում դանակով մեկ անգամ հարվածել է Արմեն Հակոբյանին՝ ներկայացնելով դանակը։
Նշանակվել են դատագենետիկական, դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են դեպքի հանգամանքները լիարժեք պարզելուն ուղղված վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա