«Վեոլիա ջուր» ընկերությունից բողոքները շատացել են. ՀԿԾՀ նախագահ
Ամռան ամիսներին «Վեոլիա ջուր» ընկերությունից բողոքները շատացել են։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Հարցին՝ ՀԾԿՀ-ն ունի՞ վերահսկողական գործառույթ, որ «Վեոլիա ջուր» ընկերության դեմ միջոցներ ձեռնարկի, քանի որ + 40 աստիճան շոգին մարդկիկ օրերով մնում են առանց ջրի, Գարեգին Բաղրամյանը պատասխանեց, որ իրենք վերահսկողության մեխանիզմներ ունեն:
«Պարբերաբար բողոքներ ստանում ենք, միշտ ամառային ամիսներին բողոքներն անգամներով շատանում են: Ցանկացած բողոք իր արձագանքը մեր կողմից ստանում է: Մենք էլ ենք արձանագրում, որ կան որոշակի խնդիրներ, քանի որ համակարգի ներդրումային միջավայրը շատ սուղ է, և հիմա մեծ ներդրումների կարիք կա»,- ասաց Գարեգին Բաղրամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Շոգը, ջրազրկման վտանգն ու «Վեոլիա Ջուր»-ի փնթի աշխատանքը
- Վաղը Մալաթիա-Սեբաստիայի մի քանի փողոցներում 12 ժամ ջուր չի լինի
- Ինչու է Էրեբունիում, Մալաթիա-Սեբաստիայում խմելու ջուրը դարձել տաք ու անհամ