Տիգրան Գալստյան. Անհասկանալի ա, թե ինչի՞ ա պետական բյուջեից ֆինանասավորվում մարիխուաննա պրոպագանդողի համերգ
Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը գրում է.
«Իհարկե, երբ ինձ համաշխարհային մեծ աստղ են ասում, առաջինը Սնուփ Դոգի մասին չեմ մտածում, բայց ուրախ եմ, որ RAP-ի ճանաչված աստղերից ևս մեկը Հայաստանում համերգ ա տալու։
Բայց իմ համար անհասկանալի ա, թե ինչի՞ ա պետական բյուջեից ֆինանասավորվում մարիխուաննա պրոպագանդողի համերգ, եթե Հայաստանում թմրամիջոցներ օգտագործելն օրենքով արգելված ա»։
Հիշեցնենք, որ համաշխարհային հայտնի հիփ-հոփ արտիստ Սնուպ Դոգի (Snoop Dogg) հայաստանյան համերգի համար ՀՀ կառավարությունը կհատկացնի 2 մլրդ 318,596.8 հազար դրամ (մոտ 6 միլիոն դոլար)։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Նախագիծը չզեկուցվող հարցերի մեջ էր։
Հարակից հրապարակումներ`
- Էդիկ Բաղդասարյան. Պատերազմի տարելիցից 4 օր առաջ կառավարությունը մեծ համերգ է կազմակերպում
- Սնուպ Դոգի համերգի համար կառավարությունը կհատկացնի մոտ 6 միլիոն դոլար
- Կառավարությունը հերքում է, թե ռեփեր Սնուփ Դոգի համերգի համար հատկացվել է 23 միլիոն դոլար. «Ազատություն»
Առնչվող տեսանյութեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան