Տրանս անձը հիասթափված է․ սեքս աշխատանքով հավաքած ու սեռափոխության համար նախատեսված գումարը իրավապահներն առգրավել են
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ քննիչները տրանս անձի գումարը վերցրել են ու չեն վերադարձնում։
Oragir.News-ի հետ զրույցում Մարտիրոսյանը պատմել է, որ թմրանյութի որոնման պատրվակով ոստիկանությունը պարբերաբար խուզարկություններ է անցկացնում այն վայրերում, որտեղ հավաքվում են ԼԳԲՏ համայնքի անդամները, օրինակ Պոլիգրաֆ ակումբում, նման մի դեպք էլ եղել է տրանս անձի հետ, ում բնակարանը նույնպես խուզարկել են։
Նա պատմել է, որ 10 օր առաջ՝ առավոտյան 8։00-8։30-ի սահմաններում քննչականը դատարանի որոշմամբ գալիս է ու սկսում է խուզարկություն իրականացնել տրանս կնոջ տանը, ամեն ինչ քանդում են ու ոչ մի թմրանյութ չեն գտնում։
«Մենք համոզված ենք, որ քննչականի այս գործողությունները կապված են նախորդ պատմության հետ, երբ գողացված հեռախոսով ինչ-որ ալիքներից սկսել են թմրանյութեր գնել՝ չնայած մենք հեռախոսի գողացված լինելու վերաբերյալ հաղորդում ենք ներկայացրել, հեռախոսը գտնվել է ու հիմա իրենց մոտ է»,- նշել է նա։
Oragir.News-ի զրուցակիցն ասել է, որ տրանս կինը 4-5 տարիների ընթացքում սեքս աշխատանքով 27 հազար դոլար գումար է հավաքել, որ սեռափոխություն իրականացնի և հորմոնաթերապիա անցնի, մինչդեռ քննիչները խուզարկություն իրականացնելուց հետո կնոջը ձերբակալել են, թեև ոչ մի թմրանույթ տանը չեն գտել, իսկ գումարն առգարվվել են։
«27 հազար դոլարը քննիչը վերցրել է ու չի տալիս, այսինքն տնօրինում են ուրիշի գույքն ու ասում, որ դեռ պետք է պարզեն, թե այդ գումարը որտեղից։ Եթե այդ մարդու տանը թմրանյութ չեք գտել, ու դուք գիտեք, որ հեռախոսը գողացել են, ապա ինչո՞ւ ձեր հետաքննությունն այդ ուղղությամբ չեք իրականացնում։ Ստացվում է իրենք տնօրինում են մարդու տարիներով հավաքած գումարը։ երջին 1-2 տարիների ընթացքում քննչականը, ոստիկանությունը, դատախազությունն ինչ-որ կանաչ լույս են ստացել ու թմրանյութի անվան տակ մտնում են ակումբներ, տրանս անձանց տներ։ «Տրանս անձիք այլևս չեն վստահում դատախազությանը, ոստիկանությանն ու քննչականին, որովհետև բազմիցս եղել է, որ քննչականում քննիչն հենց ինձ ասել է՝ մենք ձեզանից զզվում ենք, ե՞րբ եք էս երկրից թողնելու գնաք։ Ես ու ԼԳԲՏ համայնքն ինչպե՞ս կարող է իր կյանքը վստահել այն մարդկանց, ովքեր իրավունք են պաշտպանում, հիմա խայտառակ իրավիճակ է, սենց պատմություններ ոչ մի ժամանակահատվածում չի եղել»,-ասել է նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղվյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա