ՔԿ-ն արձագանքում է տրանս անձի հիասթափության մասին հրապարակմանը
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ ԱԲրահամյանն արձագանքել է սեռափոխ եղած Լիլիթ Մարտիրոսյանի հայտարարություններին.
«Համացանցում հրապարակումներ տեսա «Տրանս անձը» հիասթափված է․ սեքս աշխատանքով հավաքած 27 հազար դոլան առգրավվել է« վերտառությամբ, որի բովանդակությունը հանգում է նրան, թե իբր քննիչների գործողությունները, այդ թվում նաև 27000 դոլարի առգրավումը, պայմանավորված է տվյալ աշխատանքով (փաստորեն՝ աշխատանքով) զբաղվող անձի՝ սեռական փոքրամասնության ներկայացուցիչ լինելու հանգամանքով, այսինքն ենթատեքստով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե դրսևորվում է գենդերով պայմանավորված խտրական մոտեցում։
Նման պնդումները որևէ իրական հիմք չունեն։ Կոնկրետ գումարի հետ կապված՝ տվյալ անձին առնչվող հանգամանքները քննության առարկա են ընթացող մի հսկայածավալ քրեական վարույթի շրջանակներում։ Քանի որ այդ վարույթով այս պահին էլ մեծածաված գործողությունները շարունակվում են և շատ փակագծեր հնարավոր չէ բացել՝ քննության բնականոն ընթացքին չխոչընդոտելու համար, ընդամենը կարող եմ ասել հետևյալը։
Նշված գումարի (և ոչ միայն, նաև՝ հեռախոսի) առգրավումը տեղի է ունեցել «Տելեգրամ» ալիքների միջոցով իրականացվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում քննվող վերոնշյալ վարույթի շրջանակներում և պայմանավորված է ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը տվյալ անձի հնարավոր առնչության, այնպես էլ նշված գումարների ծագումնաբանությունն այդ շրջանակներում ստուգելու՝ այս պահին պահպանվող օբյեկտիվ անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով, որ վարույթի շրջանակներում առկա են տվյալներն ապօրինի թմրաշրջանառությանը և փողերի լվացմանը տվյալ անձի հնարավոր առնչության վերաբերյալ։
Այն իրողությունը, որ դա որևէ կապ չունի տվյալ անձի կողմնորոշումների կամ որևէ համայնքի ներկայացուցիչ լինելու հետ, փաստվում է նաև այն իրողությամբ, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քննվող նշված ահռելի ծավալի վարույթի շրջանակներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվել 90 հասցեներում, այդ թվում նաև նշված բնակարանում, և այդ վարույթով անցնում են մեծ թվով անձինք, մի մասը՝ մեղադրյալի դատավարական կարգավիճակով, որոնց մի մասը կալանավորված են։
Այդ վարույթի բոլոր դրվագներով ակտիվ քննությունը ներկայումս շարունակվում է, ինչպես նշեցի, կատարվում են մեծածավալ քննչական, վարութային, օպերատիվ-հետախուզական գործողություններ, որոնց արդյունքներից ելնելով էլ ներգրավված բոլոր անձանց, այդ թվում նաև հրապարակման մեջ նշվող անձի գործողություններին կտրվեն օբյեկտիվ իրավական գնահատականներ։
Հետևաբար հորդորում եմ ձեռնպահ մնալ որևէ տիպի շահարկումից և Քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվող մասնագիտական աշխատանքը անհարկի որևէ անընդունելի լույսի ներքո մատուցելու փորձերից։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ անողոք պայքարը համընդհանուր խնդիր է, և իրավապահ մարմինները պարտավոր են իրավաչափ արձագանք ապահովել ցանկացած վայրում, լինի դա ակումբ, հասարակական կամ մասնավոր օբյեկտ, ենթադրյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացված ահազանգերին, հաղորդումներին՝ անկախ այն հանգամանքից, թե այդ վայրեր ովքեր են այցելում և ովքեր դրանց հետ կապ ունեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա