Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 382.61 դրամ` օգոստոսի 9-ի համեմատ արժեզրկվելով 0․23 դրամով։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 383.50 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 387 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 385 դրամ է, վաճառքը՝ 387.50 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 418.14 դրամ (արժևորվել է 0․45 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`427․50 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 423 դրամ է, վաճառքը՝ 426-427 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 3.83 դրամ, առքի ամենաբարձր գինը՝ 3․92, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 3․98 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 3․90-3․93 դրամ, վաճառքը` 4 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան