Երևանն ու Սոչին դարձել են ռուսների համար աշնան հանգստի ամենապահանջված քաղաքաները
Туту ընկերության աշխատակիցները վերլուծել են ռուսների՝ աշնան հանգստի համար գնված ավիատոմսերի ուղղությունները։ Պարզվել է, որ ամրագրում կատարածների 85 տոկոսը նախատեսում է հանգիստն անցկացնել Ռուսաստանի տարածքում։
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, աշնանային ճամփորդությունների համար Ռուսաստանի ամենապահանջված քաղաքներն են Սոչին, Մոսկվան, Սանկտ-Պետերբուրգը, Մինվոնդին, Կալինինգրադը։ Ցանկը շարունակում են Մախաչկալան, Եկատերինբուրգը, Նովոսիբիրսկը, Վլադիվաստոկը։
Ռուսաստանից դուրս ամենապահանջված ուղղությունը Երևանն է, ապա Բաքուն, Տաշքենդը, Գյանջան, Բիշքեկը, Աստանան, Մինսկը։ Պահանջված ուղղությունների թվում են նաև Ստամբուլը, Անթալիան, Թել-Ավիվը, Դուբայը, Բանգկոկը և այլն։
Հարակից հրապարակումներ`
- Երևանը հուլիսին ռուսաստանցիների շրջանում հանգստանալու համար ամենահայտնի ուղղությունների եռյակում է
- Հայաստանը՝ Եվրոպայում ամենահյուրընկալ երկիր. Euronews.travel
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին