Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում տեղի է ունեցել միասնական աղոթք
Այսօր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում տեղի է ունեցել Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրյակին կատարվող ժամերգություն։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կնոջ և դստեր հետ միացել է շաբաթապահքն ամփոփող միասնական ապաշխարհության աղոթքին:
«Ելնելով ներկա ծանրագույն իրավիճակից՝ ՀԱԵ Արցախի թեմը Վերափոխման տոնին նախորդող շաբաթապահքը հռչակել էր համազգային աղոթքի և ապաշխարության շրջան՝ կոչ անելով միասնական աղոթքով Աստվածամոր բարեխոսությունը խնդրել Արցախ աշխարհի խաղաղության և հայ ազգի միասնության համար։
Թո՛ղ Աստվածամայրը միշտ հովանի լինի մեր ազգին»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։