«Microsoft»-ը կարող է դադարեցնել ռուսական ընկերությունների լիցենզիաների երկարաձգումը
Պատժամիջոցների պատճառով «Microsoft»-ը չի կարող վճարումներ ընդունել Ռուսաստանում ծառայությունների դիմաց
Ծրագրային ապահովման ամերիկյան մշակող «Microsoft»-ը սեպտեմբերի 30-ից հետո կդադարեցնի ռուսական ընկերությունների լիցենզիաների երկարաձգումը։ «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է «TelecomDaily» գործակալությունը՝ հղում կատարելով Microsoft Online Services-ի տեխնիկական աջակցության հաճախորդներից մեկին ուղղված նամակին։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Microsoft»-ը չի կարող վճարումներ ընդունել տեղական բանկային հաշվին Ռուսաստանում ծառայությունների դիմաց։
Ակտիվ բաժանորդագրությունները կտևեն մինչև մնացած ժամկետի ավարտը։ Նրանք չեն կարող երկարաձգվել:
«Microsoft»-ի ներկայացուցիչը Forbes-ի հետ զրույցում պարզաբանել է, որ որոշումն ընդունվել է Եվրամիության, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներին համապատասխան։